ԵՊԼՀ-ականները այցելեցին Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Այսօր ԵՊԼՀ մի խումբ ուսանողներ այցելեցին Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, որտեղ նրանց ներկայացվեց թանգարանի ժառանգությունը հանդիսացող և Կոմիտասի կյանքին ու գործունեությանը նվիրված ողջ ժառանգությունը:

Շրջայցի ընթացքում ուսանողներն իրենց հուզող հարցերն ուղղեցին գիդ-էքսկուրսավարին և ստացան համապատասխան սպառիչ պատասխանները: Այցի ավարտին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը, ով միաժամանակ ԵՊԼՀ հոգաբարձուների խորհրդի անդամ է, հանդիպում-զրույց ունեցավ ուսանողների հետ, և որոշվեց, որ հետագայում ԵՊԼՀ ուսանողները և թանգարանը համատեղ ծրագրեր կիրականացնեն: