2025 թ. հոկտեմբերի 24-ին Ֆրանց Վերֆելի անվան Ավստրիական գրադարանում (Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան) տեղի ունեցավ վարպետաց դաս՝ պրոֆեսոր Հերման Ֆունկի մասնակցությամբ, որը կազմակերպվել էր Cornelsen հրատարակչության հետ համագործակցության արդյունքում։ 

«Արդյո՞ք արհեստական բանականության դարաշրջանում դեռ անհրաժեշտ է սովորել կանոններ և բացառություններ» խորագրով հանդիպման ընթացքում մենք քննարկեցինք, թե ինչպես է արհեստական բանականությունը փոխում օտար լեզուների դասավանդումը։ Պրոֆեսոր Ֆունկը հստակ և հասկանալի ձևով ներկայացրեց, թե ինչու է արհեստական բանակնությունը նոր մարտահրավերներ առաջացնում լեզվական ճշգրտության աշխատանքում և ինչ հնարավորություններ է այն ստեղծում ուսուցման համար։ Միջոցառման ընթացքում քննարկվեց, թե ինչպես կարելի է առավել արդյունավետ աջակցել ուսանողներին գրավոր խոսքի և քերականության ուսուցման գործընթացում՝ ոչ թե ավելացնելով կանոնների քանակը, այլ կիրառելով իմաստակենտրոն և օրինակային աշխատանք, որը նույնպես կարող է օգտագործել արհեստական բանականության ներուժը։

Վարպետաց դաս՝ պրոֆեսոր Հերման Ֆունկի մասնակցությամբ