2025 թվականի նոյեմբերի 7-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի նիստերի փոքր դահլիճում տեղի ունեցավ միջոցառում նվիրված Հունաստանի ազգային տոնին՝ «ՕԽԻ»-ին: Այս օրը յուրահատուկ նշանակություն ունի ոչ միայն հույն ժողովրդի, այլև համաշխարհային պատմության համար։
1940 թվականի հոկտեմբերի 28-ին Հունաստանի վարչապետ Իոանիս Մետաքսասը վճռականորեն մերժեց իտալական բռնապետ Մուսոլինիի վերջնագիրը։ Այդ «Ո՛չ»-ը՝ «Όχι»-ն, դարձավ ազատասիրության, արժանապատվության և ազգային միասնականության խորհրդանիշ։
Միջոցառմանը ներկա էին Թարգմանության ֆակուլտետի դեկան Ք. Դադյանը, Ֆրանսերենի և ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ Ժ. Մինասյանը, դասախոսներ, ուսանողներ, հյուրեր:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԲՊՀ Հունարենի և հունական մշակույթի կենտրոնի ղեկավար Մ. Գեորգիադին՝ ներկայացնելով տոնի խորհուրդը:
Միջոցառմանը մասնակցեցին Հունաստանից Հայաստան գործուղված դասախոսներ Կ. Սոտիրոպուլուն և Թ. Գուձելասը՝ ներկայացնելով պատմական իրադարձությունները և հույն ժողովրդի հերոսական դիմադրության պատմությունը։
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Ֆրանսերենի և ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ Ժ. Մինասյանը՝ ներկայացնելով 1940֊45 թթ. պատերազմի տարիներին Հունաստանի հայկական համայնքի մասնակցությունը։
Միջոցառմանը ելույթ ունեցավ Ֆրանսերենի և ռոմանական ամբիոնի հունարենի դասախոս Մ. Լազարևան՝ ընդգծելով ազգային տոնի պատմական նշանակությունը և կարևորությունը ոչ միայն հույն ժողովրդի, այլ նաև ողջ աշխարհի համար: Ուսանողները համառոտ ներկայացրին պատմությունը և կարդացին հույն գրողների բանաստեղծություններ: Ցուցադրվեց փաստագրական ֆիլմ հունական հերոսական դիմադրության մասին։

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում նշեցին Հունաստանի ազգային տոնը՝ Հոկտեմբերի 28-ը