2025 թվականի հոկտեմբերի 13-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Գերմաներենի ամբիոնը հյուրընկալեց Մայնցի Յոհանես Գուտենբերգի համալսարանի դոցենտ Շտեֆան Վալտերին, որը Գերմերսհայմ քաղաքում աշխատում է թարգմանաբանության, լեզվաբանության և մշակութաբանության բաժնում։ Պարոն Վալտերը ներկայացրեց համալսարանի բակալավրիական և մագիստրոսական ծրագրերը և կոչ արեց չորրորդ կուրսի ուսանողներին դիմել Մայնցի համալսարան՝ Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) մագիստրոսական կրթաթոշակների շրջանակում, ինչպես նաև ուսումն ավարտելուց հետո։
Բացի այդ, Շտեֆան Վալտերը պատասխանատու է ռուսերենով ամառային դպրոցի համար, որը 2022 թվականից անցկացվում է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում։ Քննարկվեցին նաև 2026 թվականի ամառային դպրոցի կազմակերպման վերաբերյալ հարցերը։

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Գերմաներենի ամբիոնը հյուրընկալեց Մայնցի Յոհանես Գուտենբերգի համալսարանի դոցենտ Շտեֆան Վալտերին