Ս.թ. նոյեմբերի 21-ից 25-ը Բրիտանական խորհրդի «Ստեղծարար միտք» ծրագրի շրջանակներում Միացյալ Թագավորության մի քանի բուհերում և նորարարական կենտրոններում իրականացվել է ուսուցողական այց, որին Վ. Բրյուսովի անվան համալսարանից մասնակցել է Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության պետ Անի Հովահննիսյանը, ով հանդիսանում է ԲՊՀ «Ստեղծարար միտք» (Creative Spark) ծրագրի համակարգողը: Ի դեպ, ԲՊՀ-ն ծրագրի գործընկեր միակ բուհն է Հայաստանի Հանրապետությունից, որն ընտրվել էր ուսուցողական այցի համար:

«Ստեղծարար միտք» ծրագիրը ԲՊՀ-ում իրականացվել է 2019թ.-ից ԲՊՀ-ի և Միացյալ Թագավորության Էսեքսի և Չեյնջսքուլ համալսարանների հետ ձևավորված արդյունավետ գործընկերության շնորհիվ: Ծրագրի նպատակն է խթանել ձեռնարկատիրական կրթությունը և զարգացնել ստեղծարար հմտությունները:

Միացյալ Թագավորության Լեսթեր, Բիրմինգհեմ, Լոֆբորոու, Դերբի քաղաքներ կատարած այցի շրջանակներում հանդիպումներ և քննարկումներ են տեղի ունեցել բուհերի, նորարարական և ձեռնարկատիրական կենտրոնների ներկայացուցիչների հետ:

Ծրագրի գործընկեր համալսարանների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց բուհերում իրականացված աշխատանքները նորարարության և ձեռնարկատիրական կրթության ոլորտներում: Այցի ընթացքում քննարկվել են նաև համագործակցության նոր հնարավորությունները: 

«Ստեղծարար միտք» ծրագրի չորսամյա ձեռքբերումները նպաստել են ԲՊՀ-ի կարողությունների զարգացմանը. մասնավորապես, ԲՊՀ և ՀՀ գործընկեր բուհերի դասախոսներ և շուրջ 1000 ուսանող զարգացրել են իրենց ստեղծարար ձեռնարկատիրական հմտությունները և կարողությունները՝ մասնակցելով վերապատրաստման դասընթացների, բութքեմփերի, առցանց սեմինարների և միջոցառումների: Ավելին, ԲՊՀ-ում մշակվել և ներդրվել է «Ձեռնարկատիրական հմտություններ» կամընտարկան դասընթացը: 

Ծրագրի մանրամասներին և ձեռքբերումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝

http://bit.ly/3ieWiEq

http://bit.ly/3VjrjWF

http://bit.ly/3UlhV3t

http://bit.ly/3itNkDG

http://bit.ly/3EOYw5g

 

Ուսուցողական այց՝ «Ստեղծարար միտք» ծրագրի շրջանակներում