Ս.թ. հոկտեմբերի 28-ին ԲՊՀ գրադարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում ներկայացվեցին ERASMUS+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերի հնարավորությունները պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների համար:
Կարիերայի կենտրոնի մասնագետ Անի Հովսեփյանը մասնակիցներին մանրամասն ծանոթացրեց ծրագրերին դիմելու կարգին և անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստման գործընթացին, ինչպես նաև անդրադարձավ դիմողների համար նախատեսված հուշումներին և տրամադրեց օգտակար խորհուրդներ:
Հանդիպման երկրորդ մասը նվիրված էր «SALTO» ռեսուրսային կենտրոնի կողմից առաջարկվող երիտասարդական փոխանակման և ոչ ֆորմալ կրթական ծրագրերին: Ուսանողները տեղեկացան, թե ինչպես կարող են ծանոթանալ և դիմել կարճատև ու երկարատև երիտասարդական ծրագրերին:
Հանդիպման ավարտին բանախոսը պատասխանեց դասախոսների և ուսանողների հարցերին: