2025 թվականի նոյեմբերի 5-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գերմաներենի ամբիոնը հյուրընկալել էր գերմանական գրականության, գրականության պատմության և համեմատական գրականագիտության պրոֆեսոր, ինչպես նաև Ֆրանց Կաֆկայի, Էլիաս Կանետիի, Հերման Հեսսեի, Ստեֆան Ցվայգի և այլ հեղինակների ստեղծագործությունների թարգմանիչ Արա Առաքելյանին։ Նա առավել հայտնի է որպես «Նիբելունգների երգի» թարգմանիչ։

Համալսարանի դասախոսների և ուսանողների մասնակցությամբ հանդիպման ընթացքում պրոֆեսոր Առաքելյանը ներկայացրեց իր վեցերորդ մենագրությունը՝ «Միջնադարյան եվրոպական հերոսական էպոսը» վերնագրով։ Հանդիպման հիմնական թեման վերաբերում էր գերմանական էպոսի հայերեն թարգմանության առանձնահատկություններին և դժվարություններին։

Թարգմանիչ Արա Առաքելյանի այցը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան