Սույն թվականի ապրիլի 8-11 ԵՊԼՀ-ում անցկացվեցին արդեն իսկ շարունակական բնույթ ստացած ՍՄԱՐԹ սեմինարները՝ Վիվեսի կիրառական գիտությունների համալսարանի կողմից: Վերապատրաստումների երկրորդ շարքը նախատեսված էր ԵՊԼՀ դասախոսների և համագործակցող կազմակերպությունների ներկայացուցիչների համար՝ Գավառի պետական համալսարան, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն»:

Սեմինարները վարում էին Բելգիայի Թագավորության Վիվեսի կիրառական գիտությունների համալսարանի դասախոսներ Նիկի Վերբրուգգեն, Սեն Վան դեն Բրոքը և Սիլվի Վանրենտերգեմը:

 

Մեզ հետ զրույցում սեմինարավարները փոքր-ինչ անկեղծացան իրենց մտքերով: Նրանք ընդգծեցին, որ քառօրյա սեմինարների ընթացքում հասցրել են բավական տպավորվել ունկնդիրների մասով հատկապես. «Այստեղ շատ լավ ընդունելության արժանացանք, նաև մասնակիցներն էին խելացի,  մենք տեսական մասը փորձեցինք համալրել որոշակի գործնական աշխատանքներով, որոնց նրանք ակտիվորեն մասնակցում էին: Հայերը շատ բաց մարդիկ են, ու նրանց հետ աշխատելը շատ արդյունավետ էր»,- մեզ հետ զրույցում ընդգծեց Սիլվի Վանրենտերգեմը:

Պատասխանելով սեմինարների բովանդակությանն ու թեմաներին վերաբերող մեր հարցին՝ Նիկի Վերբրուգգեն մանրամասնեց, որ թեմաների շրջանակն ընդգրկում էր «Բիզնեսի գաղափարի ընտրություն», «Բիզնես շուկայի վերլուծություն», «Բիզնեսի գաղափարի իրականացում» խորագրերը, ինչպես նաև ակնարկեց ՍՄԱՐԹ կենտրոնների մեկնարկի հեռանկարի մասին:

Իսկ Սեն Վան դեն Բրոքն էլ իր հերթին հավելեց, որ մեծ հաճույքով կշարունակեին իրենց  համագործակցությունը ԵՊԼՀ-ի հետ, եթե նմանատիպ ծրագրեր կրկին լինեն:

Հայերը շատ բաց մարդիկ են, ու նրանց հետ աշխատելը շատ արդյունավետ էր. ՍՄԱՐԹ սեմինարավար