Ուրախ ենք տեղեկացնել, որ Էրազմուս+ ՀԳ2 Նորարարությանն ու փորձի փոխանակմանն ուղղված համագործակցություն, կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում «Համալսարան-ձեռնարկատիրություն համագործակցության և ուսանողների ձեռնարկատիրական հմտությունների ամրապնդումը ՍՄԱՐԹ կենտրոնների միջոցով» (ՍՄԱՐԹ) ծրագրի շրջանակներում ապրիլի 8-ից 11-ը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում անցկացվեցին վերապատրաստումների երկրորդ շարքը՝ ԵՊԼՀ դասախոսների համար և համագործակցող կազմակերպությունների ներկայացուցիչների համար՝ Գավառի պետական համալսարան, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն»:

Սեմինարները վարում էին Բելգիայի Թագավորության Վիվեսի կիրառական գիտությունների համալսարանի դասախոսներ Նիկի Վերբրուգգեն, Սեն Վան դեն Բրոքը և Սիլվի Վանրենտերգեմը, իսկ թեմաներն էին «Բիզնեսի գաղափարի ընտրություն», «Բիզնես շուկայի վերլուծություն», «Բիզնեսի գաղափարի իրականացում» և այլն:

ԵՊԼՀ-ում շարունակվում են ՍՄԱՐԹ սեմինարները Վիվեսի կիրառական գիտությունների համալսարանի կողմից