Այնուհետև աշակերտները այցելեցին Կոնֆուցիոսի և Կորեական բաժնի կենտրոններ։ Այստեղ նրանք հնարավորություն ունեցան ծանոթանալու չինական և կորեական մշակույթներին՝ դիտելով տարբեր ցուցադրություններ, լսելով հետաքրքիր պատմություններ և մասնակցելով ինտերակտիվ քննարկումների։ Բացի այդ, աշակերտները ներկա եղան կորերենի իրական դասի, որտեղ փորձեցին իրենց ուժերը օտար լեզվի ուսուցման մեջ։
Հանդիպման վերջում հյուրերը այցելեցին համալսարանի թանգարան։ Այստեղ նրանք տեսան Բրյուսովի համալսարանի պատմությանը նվիրված ցուցանմուշներ և ծանոթացան կրթական հաստատության անցած ճանապարհին։
Այցը ոչ միայն կրթական, այլև մշակութային նշանակություն ուներ՝ նպաստելով դպրոց-համալսարան համագործակցության ամրապնդմանը և աշակերտների մոտիվացիայի բարձրացմանը՝ ապագայում ընտրելու իրենց հետաքրքրող մասնագիտությունը։