Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում կայացավ լռության րոպե՝ ի հիշատակ Արցախի պատերազմում զոհված հերոսների։ Միջոցառումն իրականացրել էին ԲՊՀ Կարիերայի կենտրոնը և Ուսանողական խորհուրդը՝ համախմբելով համալսարանի ղեկավար կազմին, դասախոսներին և ուսանողներին։

Ներկաների հայացքներում արտացոլվում էր խոր ցավն ու հպարտությունը։ Այն հպարտությունը, որ մեր հայրենիքը ունեցել է նվիրյալ զավակներ, որոնք իրենց կյանքով պաշտպանել են հայրենի հողը։ Միջոցառման մասնակիցները ծաղիկներ դրեցին զոհերի հուշակոթողի մոտ՝ ի նշան երախտագիտության և հավերժ հիշատակի։

Այս խորհրդանշական արարողությունը ևս մեկ անգամ վկայեց՝ հերոսների հիշատակը միշտ կմնա սերունդների սրտերում։ Նրանց սխրանքը շարունակելու է ոգեշնչել ուսանողներին, դասախոսներին և մեր ողջ հասարակությանը՝ պահպանելու խաղաղության ու հայրենիքի արժեքները։

Լռության րոպե՝ զոհվածների անմահ հիշատակին