DAAD-ի կողմից աջակցվող «Գերմանագիտական ինստիտուտների գործընկերություն» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի (Գերմաներենի ամբիոն) և Հայդելբերգի համալսարանի (Բանավոր և գրավոր թարգմանության ինստիտուտ) միջև, 2025 թ. սեպտեմբերի 3-ին և 10-ին պրոֆեսոր, դոկտոր Վահրամ Աթայանը և բ.գ.թ. Մերի Դալլաքյանը անցկացրին սեմինար կորպուսային լեզվաբանության թեմայով։

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողները կորպուսային լեզվաբանության զարգացմանը նվիրված կարճ տեսական ներածությունից հետո հնարավորություն ունեցան գործնականորեն կիրառել կորպուսային վերլուծության գործիքները։ Նրանք ծանոթացան Sketch Engine ծրագրի հնարավորություններին։

Սեմինարի ընթացքում ուսանողները կատարեցին մի շարք գործնական վարժություններ՝ սկսած սեփական կորպուսի ստեղծումից մինչև վիճակագրական վերլուծություններ, հաճախականության և կոլոկացիոն ուսումնասիրություններ։
Նրանք ուսումնասիրեցին նաև տվյալների վերլուծության լրացուցիչ մեթոդներ, այդ թվում՝ հիմնաբառերի վերլուծությունը և տերմինների դուրսբերումը։

Կորպուսային լեզվաբանության թեմայով սեմինար ԲՊՀ-ում