Հոկտեմբերի 17-ին Կարիերայի կենտրոնի հրավերով Բրյուսովի պետական համալսարան էր այցելել «Մեջիք Թրեվել» տուրիստական գործակալության շուկայագետ, մեր բուհի շրջանավարտ Սաթի Մանուկյանը: Այցի նպատակն էր ներկայացնել բարձր կուրսերի ուսանողներին գործակալության թափուր աշխատատեղերը:

Այցի ընթացքում Ս.Մանուկյանը հանդիպեց Զբոսաշրջության և սերվիսի ֆակուլտետի, Գերմաներենի ամբիոնի մի քանի խմբերի ուսանողների, Կարիերայի կենտրոնի կամավորների հետ: Նա հակիրճ ներկայացրեց աշխատանքի բնույթը և աշխատանքային հանձնարարությունները:

Ուսանողներից շատերը հետաքրքրություն ցուցաբերեցին, հարցեր ուղղեցին հյուրին կապված ֆինանսական պայմանների, աշխատաժամերի և այլ մանրամասների հետ:

Կարիերայի կենտրոնի հրավերով Բրյուսովի պետական համալսարան էր այցելել «Մեջիք Թրեվել» տուրիստական գործակալության շուկայագետ Սաթի Մանուկյանը