Հոկտեմբերի 16-ին և 17-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի 90-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Եվրախորհրդի Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի (ԺԼԵԿ) վերապատրաստման ծրագրերի և ԲՊՀ անգլերենի ամբիոնի նախաձեռնությամբ ԲՊՀ-ում տեղի ունեցավ «Բազմալեզու և միջմշակութային կրթություն» խորագրով աշխատաժողով, որը համակարգեցին ԺԼԵԿ-ում ՀՀ ներկայացուցիչ, Կառավարման խորհրդի անդամ, ԲՊՀ անգլերենի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գայանե Եղիազարյանը և ԲՊՀ անգլերենի ամբիոնի ավագ դասախոս Ռուզան Մուսեյանը:
Աշխատաժողովի խոսնակներն էին ԺԼԵԿ-ի փորձագետներ Իլդիկո Լորինցը (Հունգարիա) և Բիատրիս Լեոնֆորտեն (Շվեյցարիա), որոնք ներկայացրեցին բազմալեզու և միջմշակութային կրթության միջազգային փորձը, բազմալեզու լսարանում կիրառվող նորարական մեթոդների և ռազմավարությունների առանձնահատկություններն ու առավելությունները:
ՀՀ տարբեր ուսումնական հաստատությունների բազմալեզու մասնակիցներն ակտիվորեն ներգրավվեցին աշխատաժողովի խմբային քննարկումներում, ներկայացրեցին իրենց փորձը և կատարեցին ինտերակտիվ առաջադրանքներ: