Ս.թ. նոյեմբերի 12-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի բակում տեղի ունեցավ հետաքրքիր հանդիպում Imagine Life ընկերության աշխատակիցների հետ: Հանդիպման ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալու ընկերության գործունեությանը, բաց ազատ հաստիքներին և աշխատանքի հնարավորություններին:

Imagine Life-ի ներկայացուցիչները մանրամասն ներկայացրին իրենց թիմի աշխատանքային գործընթացները և պահանջվող հմտությունները: Հանդիպման ընթացքում ուսանողների համար կազմակերպված էր հյուրասիրություն, ինչպես նաև փոքրիկ նվերներ՝ միմյանց հետ շփումն ավելի հաճելի դարձնելու համար:

Ուսանողները ակտիվորեն մասնակցեցին քննարկումներին, հարցեր տվեցին աշխատանքային փորձի, կարիերայի զարգացման և ընկերության առջև դրված պահանջների մասին: Հանդիպումը նպաստեց ուսանողների համար պրակտիկայի և ապագա աշխատանքի վերաբերյալ տեղեկատվության ձեռքբերմանը, ինչպես նաև առօրյա շփման միջոցով փորձ ձեռք բերելու հնարավորություն ընձեռեց:

Այսպիսի միջոցառումները կարևոր նշանակություն ունեն ուսանողների համար, քանի որ դրանք նպաստում են ոչ միայն պրոֆեսիոնալ հմտությունների զարգացմանը, այլև աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագիտական տեսլականը ձևավորելուն:

 

ԲՊՀ Լրագրության 4-րդ կուրսի ուսանող Ստելա Ասրյան

ԲՊՀ Սերվիսի 3-րդ կուրսի ուսանող Նանա Խաչատրյան

Հանդիպում Imagine Life ընկերության աշխատակիցների հետ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում