Ս.թ. ապրիլի 17-ին Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակներում Վ. Բրյուսովի անվան համալսարանի գիտական գրադարանում առաջին անգամ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում գրադարանավարի հետ` «Ինչպես օգտվել գրադարանի ծառայություններից» թեմայով:

Հանդիպման ընթացքում գրադարանի Էլեկտրոնային տեղեկատվության բաժնի պետ Նարինե Հարությունյանն ուսանողներին ներկայացրեց Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի թվային պահոցը (Repository of Brusov State University), որտեղ տեղադրված են թվայնացված դասագրքեր, ուսումնաօժանդակ գրականություն, գիտական հոդվածներ և այլ նյութեր։

Մասնակիցներն անհրաժեշտ խորհուրդներ ստացան էլեկտրոնային քարտարանում /koha.brusov.am/ ավելի հեշտ և արագ որոնում իրականացնելու համար։

Այնուհետև գրադարանի մատենագետ Լիլիթ Գալստյանը մասնակիցներին ծանոթացրեց գրադարանի էլեկտրոնային գիտական շտեմարաններին, որոնք բաց մատչելիության են միայն ԲՊՀ տարածքում։

Հանդիպում գրադարանավարի հետ` «Ինչպես օգտվել գրադարանի ծառայություններից» թեմայով