Հանդիպման ընթացքում Coca-Cola Armenia-ի ներկայացուցիչները պատմեցին ընկերության պատմության, արժեքների և հաջողության ուղու մասին։ Նրանք ներկայացրին նաև ընկերության սոցիալական և էկոլոգիական ծրագրերը՝ ընդգծելով կայուն զարգացման կարևորությունը։ Ուսանողները հետաքրքրված էին հատկապես մարքեթինգային ռազմավարություններով, բրենդի ճանաչելիության պահպանման գաղտնիքներով և ժամանակակից բիզնես միջավայրում թիմային աշխատանքի կարևորությունով: Բացի տեղեկատվական մասից, հանդիպումը վերածվեց ակտիվ քննարկման, որտեղ ուսանողները հարցեր ուղղեցին հյուրերին՝ ստանալով հստակ պատասխաններ։
Ներկայացուցիչները խրախուսեցին երիտասարդներին լինել նախաձեռնող, ձեռք բերել փորձ և մշտապես զարգանալ։ Միջոցառումն անցավ ջերմ ու ոգեշնչող մթնոլորտում՝ ստեղծելով հարթակ բաց երկխոսության և նոր գաղափարների փոխանակման համար։ Coca-Cola Armenia-ի ներկայացուցիչների այցը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ համագործակցությունը կրթական հաստատությունների և գործարար աշխարհի միջև կարող է կարևոր խթան հանդիսանալ ուսանողների մասնագիտական աճի համար: