Հանդիպում արձակագիր Գրիգի հետ

Փետրվարի 17-ին ԲՊՀ գրադարանի հյուրն էր արձակագիր, բազմաթիվ գրական մրցանակների դափնեկիր Գրիգը: Միջոցառումը վարեց գրադարանի տնօրեն Լիանա Սաֆարյանը:

Ընթերցասերները հավաքվել էին քննարկելու հայ արձակագրի «Հիսուսի կատուն» պատմվածքների ժողովածուն: Միջոցառման մասնակիցները կիսվեցին պատմվածքների մասին իրենց մտքերով, գրողին ուղղեցին իրենց հարցերը գրքի և ստեղծագործական ուղու վերաբերյալ: Հեղինակը խոսեց մարդու ձևավորման և զարգացման գործում գրքի և գրականության դերակատարության, հին ու նոր սերունդների գրական խաչմերուկում ժամանակակից գրականության արժևորման, արդի գեղարվեստական ստեղծագործություններում բարձրացրած խնդիրների մասին:

Հանդիպումն անցավ ջերմ ու անկաշկանդ միջավայրում:

 

Հանդիպում արձակագիր Գրիգի հետ