2025 թվականի հոկտեմբերի 23-24-ին ԲՊՀ Գերմաներենի ամբիոնը մասնակցեց երկօրյա մասնախմբով՝ ներկայացնելով ինչպես լեզվաբանության, այնպես էլ թարգմանաբանության և գերմանալեզու գրականագիտության արդի հետազոտություններ։ Գիտաժողովը համախմբեց մասնակիցների լայն շրջանակ՝ ներառելով ոչ միայն ՀՀ տարբեր հաստատությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից, Երևանի պետական համալսարանից, Ռուս-հայկական համալսարանից, այլև արտասահմանից՝ Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանից (Գերմանիա), Զալցբուրգի Պարիս-Լոդրոնի անվան համալսարանից (Ավստրիա), Հայդելբերգի համալսարանից (Գերմանիա), Ցյուրիխի կիրառական գիտությունների համալսարանից (Շվեյցարիա), Վեռոնայի համալսարանից (Իտալիա)։ Մասնախմբում ողջույնի խոսքով հանդես եկան Ավստրիայի դեսպան Ռոբերտ Գերշները և Շվեյցարիայի դեսպան Անդրեա Բաումանը, իսկ մասնակիցների շարքում էին այնպիսի անվանի պրոֆեսորներ, ինչպիսիք են Հերման Ֆունկը, Շտեֆան Ռաբանուսը, Մարիա Դորնինգերը, Լիանա Կոնստանտինիդուն, Արա Առաքելյանը, Կարլեն Մատինյանը, Աշոտ Ալեքսանյանը և այլոք։
Գիտաժողովն ընձեռեց հնարավորություն գիտական փորձի փոխանակման, մասնագիտական համագործակցության ամրապնդման և նոր կապեր ստեղծելու համար։