2025 թվականի նոյեմբերի 5-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի բակում տեղի ունեցավ հետաքրքիր և անմիջական հանդիպում․ համալսարան էր այցելել Evolution կազմակերպությունը։

Հանդիպման ընթացքում կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրին իրենց գործունեությունը, տարբեր հաստիքները և կարիերայի զարգացման հնարավորությունները ուսանողների համար։ Նրանք պատմեցին, թե ինչպես կարելի է միանալ իրենց թիմին, ինչ հմտություններ են անհրաժեշտ և ինչ առավելություններ է տալիս աշխատանքը միջազգային ընկերությունում։

Evolution-ի ներկայացուցիչները պատրաստել էին փոքրիկ նվերներ ուսանողների համար։ Այսպիսի հանդիպումները նպաստում են ուսանողների իրազեկվածությանը աշխատաշուկայում առկա հնարավորությունների վերաբերյալ և մոտիվացնում են նրանց իրենց գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու ուղղությամբ։

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Կարիերայի կենտրոնը շարունակում է համագործակցել տարբեր կազմակերպությունների հետ՝ ապահովելով ուսանողների և գործատուների արդյունավետ կապը։

 

Evolution կազմակերպության այցելությունը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան