ԲՊՀ-ում 2019թ․-ից իրականացվել է Բրիտանական խորհրդի ձեռնարկատիրական կրթության և ստեղծարար ոլորտի զարգացմանն ուղղված «Ստեղծարար միտք» (Creative Spark) ծրագիրը, որը հաջողությամբ շարունակվել է 4 տարի ԲՊՀ-ի և Միացյալ Թագավորության Էսեքսի և Չեյնջսքուլ համալսարանների հետ ձևավորված արդյունավետ գործընկերության շնորհիվ:

Ծրագրի 5-րդ տարում, որի հիմնական նպատան է գործընկերների հետ սերտ համագործակցության խթանումը և փորձի փոխանակումը, ԲՊՀ-ի կողմից ներկայացված դիմում-հայտը ևս բավարարվել է:

«Ստեղծարար միտք» ծրագրի չորսամյա ձեռքբերումները նպաստել են ԲՊՀ-ի կարողությունների զարգացմանը. մասնավորապես, ծրագրի շրջանակներում ԲՊՀ և ՀՀ գործընկեր բուհերի դասախոսներ և շուրջ 1000 ուսանող զարգացրել են իրենց ստեղծարար ձեռնարկատիրական հմտությունները և կարողությունները՝ մասնակցելով վերապատրաստման դասընթացների, բութքեմփերի, առցանց սեմինարների և միջոցառումների: Ավելին, ԲՊՀ-ում  մշակվել և ներդրվել է «Ձեռնարկատիրական հմտություններ» կամընտրական դասընթացը:

Համալսարանը նաև մի շարք ձեռքբերումներ է գրանցել ձեռնարկատիրական հմտությունների և բիզնես գաղափարների իրագործմանն ուղղված «Մեծ գաղափարների մարտահրավեր» (Creative Spark Big Idea Challenge) մրցույթում: ԲՊՀ ուսանողները մրցույթին ներկայացրել են իրենց ստարտափ գաղափարները և գրանցել հաղթանակներ, մասնավորապես.

⇒ «ԳրինԴոմ» (GreenDom) ստարտափ նախագիծը մրցույթի տեղական և միջազգային ժյուրիի կողմից սոցիալական ազդեցություն (Social Impact) կատեգորիայում 2019թ.-ին ճանաչվել է հաղթող, որի մեկնարկի համար թիմը ստացել է 3000 ֆունտ ստերլինգ գումարի չափով դրամաշնորհ,

⇒ «Արդուկ» (Ardook) ստարտափ նախագիծը մրցույթի տեղական ժյուրիի կողմից սոցիալական ազդեցություն (Social Impact) կատեգորիայում 2019թ.-ին ճանաչվել է հաղթող, որի իրագործման համար բրիտանական գործընկերների կողմից ստացել են մենթորական աջակցություն: 

Ծրագրի մանրամասներին և ձեռքբերումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով, ինչպես նաև տեղեկատվական բուկլետի միջոցով:

https://brusov.am/hy/page_list/hamatex/#sthash.wD7fW1Kn.dpbs

https://www.facebook.com/CreativestARTupStudio

www.britishcouncil.am/en/programmes/education/creative-spark

 

ԲՊՀ «Ստեղծարար միտք» ծրագրի 4-ամյա ձեռքբերումները