Պրոռեկտորը շրջայց է կիազմակերպել հյուրերի համար՝ նրանց ներկայացնելով համալսարանի պատմությունը, ֆակուլտետները, համալսարանի կապերն ու հնարավորությունները, ուսանողական կյանքն ու հետաքրքրությունների շրջանակը։
Այցի ընթացքում հետաքրքիր հանդիպում է տեղի ունեցել նաև Լյուշունի տնտեսական և տեխնոլոգիական զարգացման գոտու փորձառական տարրական դպրոցի ղեկավար կազմի, ուսուցիչների և աշակերտների հետ։ Հայկական պատվիրակությունը Լյուշունի դպրոցում ծանոթացել է կրթական հաստատության լսարանային և տեխնիկական պայմաններին, դասընթացների բովանդակությանը, դիտորդի դերում մասնակցել աշխատանքի ուսուցման դասին։
Կազմակերպվել են նաև մի շարք այցելություններ Չինաստանի պատմամշակութային վայրեր, ինչպեսիք են Լյուշունի ազգագրական թանգարանը, Պեկինի Արգելված քաղաքը և Երկնքի տաճարը, ինչպես նաև համաշխարհային հռչակ վայելող «Չինական պարիսպը»՝ ծանոթանալով վերոնշյալ վայրերի կառուցման պատմությանը, նշանակությանը և չինացիների՝ տիեզերածնությանը վերաբերող պատկերացումներին։