Անգլերենի HIPPO միջազգային մրցույթի կազմկմիտեի հրավերով Բրյուսովի անվան պետական համալսարանի անգլերենի ամբիոնի վարիչ, Հայաստանում անգլերենի հանրապետական օլիմպիադայի նախագահ Գայանե Եղիազարյանը մասնակցել է HIPPO միջազգային մրցույթի եզրափակիչ փուլին։

Միջոցառումը տեղի է ունեցել Իտալիայի Ասսիզի քաղաքում 2025 թվականի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը:

HIPPO միջազգային մրցույթին մասնակցում էր 300 սովորող՝ աշխարհի 72 երկրից:

Հայաստանից մրցույթին մասնակցում էին Դվին Մալաքին՝ Շիրակացի կրթահամալիրից (hippo 3), Մարիամ Խաչատրյանը` Օհանյան կրթահամալիրից (little hippo) և Էմիլի Պողոսյանը՝ Ուսում դպրոցից (hippo 1):

Միջոցառումն իրենց ներկայությամբ պատվել էին Իտալիայում Հայաստանի դեսպանի օգնական Մարիետա Ստեփանյանը և Ասսիզիի քաղաքապետը, որը քաղաքապետարանում ընդունելություն էր կազմակերպել մրցույթի հյուրերի համար:

HIPPO միջազգային մրցույթը կարևոր միջոցառում է ոչ միայն սովորողների անգլերենի իմացության մակարդակը որոշելու, այլ նաև համաշխարհային բարեկամության, գիտելիքի և մշակութային փոխանակման ոգին միասին կիսելու իր արժեքավոր ներդրումով:

ԲՊՀ անգլերենի ամբիոնի վարիչ Գայանե Եղիազարյանի մասնակցությունը անգլերենի HIPPO միջազգային մրցույթին