2025 թ. սեպտեմբերի 5-ին և 11-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ Գերմաներենի ամբիոնի դասախոսների համար կազմակերպված վերապատրաստում` «LLM մոդելները և դրանց կիրառման հնարավորությունները գիտական նպատակաների համար» թեմայով։ Վերապատրաստումը վարեց Հայդելբերգի Ռուպրեխտ-Կարլս համալսարանի Բանավոր և գրավոր թարգմանության ինստիտուտի պրոֆեսոր, դոկտոր Վահրամ Աթայանը։
Հայդելբերգի համալսարանի հետ համագործակցության արդյունքում կազմակերպված վերապատրաստումները Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում կրում են կանոնավոր բնույթ և նպաստում են Հայաստանում գերմանագիտության զարգացմանը։

ԲՊՀ-ում տեղի ունեցավ Գերմաներենի ամբիոնի դասախոսների համար կազմակերպված վերապատրաստում