2025թ. հոկտեմբերի 1-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ Գերմանական Փոխանակման Ակադեմիական Ծառայության (DAAD) տեղեկատվական սեմինար, որը վարում էին DAAD-ի դոցենտները Հայաստանում` Էլիզաբեթ Ռուդոլֆը և Յոհաննես Գեռեոնսը:
Սեմինարին ներկայացվեցին ամառային դպրոցը և մագիստրատուրա դիմելու նախապայմանները: Առանձնահատուկ քննարկվեցին մոտիվացիոն նամակ գրելու և դրա գնահատման յուրահատկությունները:

Սեմինարը շատ արդյունավետ էր` հստակ պատկերացում կազմելու ծրագրին դիմելու կարգի և վերջնաժամկետների նկատառումով:
Այս տեղեկատվական միջոցառմանը ներկա էին ԲՊՀ-ի տարբեր բաժինների ուսանողները, ինչպես նաև ուսանողներ այլ բուհերից և հետաքրքրված ծնողներ:

ԲՊՀ-ում տեղի ունեցավ Գերմանական Փոխանակման Ակադեմիական Ծառայության (DAAD) տեղեկատվական սեմինար