ԲՊՀ համալսարանական շարունակական կրթության բաժինը և գիտական գրադարանը իրականացրին գրադարանավարների մասնագիտական վերապատրաստման հերթական դասընթացը։

Վերապատրաստման ընթացքում Հայաստանի տարբեր մարզերի դպրոցների գրադարանավարները ստացան մասնագիտական համապատասխան տեղեկատվություն ժամանակակից հասանելի ծառայությունների, գիտահետազոտական տեղեկատվական աղբյուրներից օգտվելու մատչելիության մասին:

Վերապատրաստումն իրականացրին ԲՊՀ գիտական գրադարանի տնօրեն Դիանա Սարաֆյանը և Էլեկտրոնային տեղեկատվության բաժնի պետ Նարինե Հարությունյանը։

 

Դասընթացի վերջում մասնակիցներին ողջունեց ԲՊՀ Աշխատակազմի կառավարման և տնտեսական հարցերով պրոռեկտոր Գևորգ Հակոբյանը և հանձնեց նրանց մասնակցության հավաստագրեր։

Հիշեցնենք, որ դասընթացի ծրագիրն իր մեջ ներառում էր․

⇒ Մատենավարության հիմունքներ․Կոհա քարտագրում USMARC թվային ձևաչափով,

⇒ Ժամանակակից գրադարանը որպես տեղեկատվութան աղբյուր և բազմալեզու միջավայր,

⇒ Օգտակար հղումներ, որոնման համակարգեր համացանցում,

⇒ Գրադարանիցօգտվողներին մշակութային, կրթական և ժամանցի ծառայությունների մատուցման նոր ձևեր,

⇒ Գրադարանայինգործունեության գովազդ, մարքեթինգ և PR,

⇒ Գրադարանայինգործունեության իրավական կարգավորում, 

⇒ Հեղինակայինիրավունք և հարակից իրավունքներ:

ԲՊՀ-ում ավարտվեց գրադարանավարների մասնագիտական վերապատրաստման եռօրյա դասընթացը