ԲՊՀ-ն տարիներ շարունակ իր մասնակցությունն է ունեցել Լեզուների եվրոպական օրվա միջոցառումներին՝ լուսաբանելով բուհում դասավանդվող երկու տասնյակից ավել լեզուները և մշակույթները: Կազմակերպվել են նաև գիտական կոնֆերանսներ և տեղեկատվական սեմինարներ: Այս տարի հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած միջոցառմանը ներկա էին ՀՀ շուրջ 60 դպրոցների աշակերտներ և ուսուցիչներ: Հղումը՝ այստեղ:
2022թ. դեկտեմբերին ԺԼԵԿ-ում ՀՀ ներկայացուցիչներ Գ. Եղիազարյանը և Ա. Հովհաննիսյանը ՀՀ բուհերի և դպրոցների դասավանդողների համար ԲՊՀ-ում կազմակերպելու են տեղեկատվական սեմինար, որտեղ ներկայացվելու են ԺԼԵԿ-ի գործունեությունը, նորարարական նախագծերը, քննարկվելու են առաջիկա ծրագրերի համատեքստում բազմալեզվության և միջմշակութային կրթության հիմնահարցերը:
2023թ. նախատեսվում է ԺԼԵԿ-ի փորձագետների այց ԲՊՀ: Փորձագետներն իրականացնելու են վերապատրաստումներ և խորհրդատվություն՝ նվիրված բազմալեզու և բազմամշակույթ կրթության, լեզվի դասավանդման ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման և օտար լեզուների ուսումնառության, դասավանդման և գնահատման առանցքային այլ հարցերի:
Բացի ԺԼԵԿ-ից, ԲՊՀ-ն անդամակցում է ևս 9 կառույցի, որոնք են՝ Եվրոպական համալսարանների ասոցիացիան (EUA), ԱՊՀ ցանցային համալսարանը (СУ СНГ), Սևծովյան տարածաշրջանի համալսարանների ցանցը (BSUN), Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունը (AUF), Եվրոպական լեզվական խորհուրդը (ELC), Միացյալ Թագավորության Ձեռնարկատիրության ուսուցանողները (Enterprise Educators UK (EEUK)), ԱՊՀ անդամ երկրների լեզուների և մշակույթի հենքային կազմակերպությունը, Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումը, Տարածաշրջանի համալսարանների Վրաստանի ասոցիացիան: