Ս. թ հոկտեմբերի 11-ին ԲՊՀ բակում տեղի ունեցավ «Լեզուների Եվրոպական օր 2022» ծրագիրը:

Ծրագրի շրջանակներում առանձին տաղավարներով ներկայացվեցին ԲՊՀ-ում դասավանդվող 19 օտար լեզուները, մանրամասներ ներկայացվեցին այդ լեզուների ուսումնասիրման հնարավորությունների, ինչպես նաև համասլարանի կողմից տրամադրվող կրթական ծրագրերի վերաբերյալ: Այցելուները հիմնականում Երևանի տարբեր ավագ դպրոցների աշակերտներ էին, ուսուցիչներ, և պարզապես հետաքրքրված անձինք:

Հիշեցնենք, որ «Լեզուների եվրոպական օրը» առաջին անգամ պաշտոնապես նշվել է 2002թ․-ին՝ հաջորդելով հաջողությամբ պսակված Լեզուների եվրոպական տարի 2001-ին։ Միջոցառումը կազմակերպվել է Եվրամիության և Եվրոպական խորհրդի համատեղ ջանքերով։

ԲՊՀ բակում տեղի ունեցավ «Լեզուների Եվրոպական օր 2022» ծրագիրը