Հոկտեմբերի 8-ին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը հյուրընկալեց «Ֆրանսիական գրական պահեր» գիտաժողովի տասնմեկերորդ թողարկման մասնակիցներին։ Այս տարվա գիտաժողովը նվիրված էր սյուրռեալիզմի երեք կարևոր ներկայացուցիչների՝ Անտոնեն Արտոյի, Ռընե Շարի և Ժան Կոկտոյի ստեղծագործական ժառանգությանը։ Թեպետ նրանցից յուրաքանչյուրն իր ժամանակին առնչվել է սյուրռեալիստական շարժմանը, նրանց գրական գործերը հաճախ դիտարկվել են որպես այդ ուղղությունից դուրս կամ դրա եզրագծում գտնվող երևույթներ։

Նշված խնդրի շուրջ Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում էին համախմբվել ֆրանսիական առաջատար համալսարաններից ժամանած մասնագետներ՝ պրոֆեսորներ Օլիվիե Բլենը, Բերնար Ֆրանկոն, Էվելին Գրոսմանը և Դավիդ Գյուլենտոպսը։ Գիտաժողովի ընդհանուր խորագիրն էր «Սյուրռեալիզմի եզրագծին»։

Մասնակիցներին ողջունեց Ֆրանսերենի և ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչի ժ/պ Ժակլին Մինասյանը։ Բացման խոսքով հանդես եկավ նույն ամբիոնի բ.գ.թ., դոցենտ Նաիրա Մանուկյանը։

ԲՊՀ ֆրանսախոս դասախոսներն ու ուսանողները մեծ հետաքրքրությամբ հետևեցին գիտաժողովի քննարկումներին։

«Սյուրռեալիզմի եզրագծին» խորագրով գիտաժողով ԲՊՀ-ում