Սույն թվականի հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ ԲՊՀ Լեզվաբանության և Անգլերենի հաղորդակցության ամբիոնների նախաձեռնությամբ կազմակերպված «Լեզվական նյութի հավաքագրում և վերլուծություն» թեմայով գիտական սեմինարը, որի նպատակն էր ուսանողներին ծանոթացնել լեզվաբանության շրջանակում հետազոտական աշխատանքներ իրականացնելու հնարավոր ուղղություններին։ Սեմինարը 2025 թվականի գարնանը կազմակերպված «Ինչ՞ է հետազոտությունը», «Գիտական հոդվածի մեթոդաբանական հիմքերը», «Ինչպե՞ս գրել գիտական հոդված», «Գիտական հոդվածի գործնական պահանջները» և այլ թեմաներով գիտական սեմինարների տրամաբանական շարունակությունն էր։

Գիտական սեմինարը վարում էր Անգլերենի հաղորդակցության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Լիլիթ Բադալյանը։ Նա ներկայացրեց լեզվաբանական վերլուծության մի շարք մեթոդներ՝ բառակազմական, բաղադրիչային, լեզվաոճական, համեմատական, բազմաեղանակային և վիճակագրական։ Յուրաքանչյուր մեթոդ ներկայացվեց լրագրագիյն հոդվածներին, համացանցային աղբյուներից, գեղարվեստական և հրապարակախոսական տեքստերից, տուրիզմի, խոսույթից ընտրված փաստական նյութի հիման վրա։ Ունկնդիրների ակտիվ մասնակցությամբ քննարկվեցին համապատասխան լեզվական նյութի հավաքագրման ուղիները, դասակարգման հնարավոր մոտեցումները և եզրահանգումներ կատարելու ձևերը։

«Լեզվական նյութի հավաքագրում և վերլուծություն» թեմայով գիտական սեմինար