Սույն թվականի հոկտեմբերի 15-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր, հայերենագետ Դավիթ Գյուրջինյանը համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների համար կարդաց դասախոսություն՝ «Լեզու վերջնաբաղադրիչով հայերեն բառերը» թեմայով:

Ինչպես և նախորդ բոլոր գիտական սեմինարներին, այս անգամ ևս Դ. Գյուրջինյանը հանգամանորեն ներկայացրեց հանրալեզվաբանական հետաքրքիր նյութ: Բանախոսը փաստական ծավալուն նյութի հիմա վրա ներկայացրեց լեզու վերջնաբաղադրիչ պարունակող բաղադրյալ կազմությունների գործածության շրջանակները և իմաստային դրսևորումները, ինչպես նաև դրանց փոփոխությունները ժամանակի ընթացքում:

Իր ելույթում Դ. Գյուրջինյանն անդրադարձավ նաև լեզու և խոս, մասամբ նաև գիր վերջնաբաղադրիչներ ունեցող բառերի զուգադրությանը:

Զեկուցմանը հաջորդող քննարկման ժամանակ Դ. Գյուրջինյանը պատասխանեց դասախոսների և ուսանողների հարցերին:

«Լեզու վերջնաբաղադրիչով հայերեն բառերը» թեմայով դասախոսություն ԲՊՀ-ում