Ս. թ. ապրիլի 19-ին Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակներում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գիտական գրադարանում անցկացվեց ասմունքի մրցույթ՝ «Խոսենք պոեզիայի լեզվով» խորագրով։

Գիտական գրադարանի տնօրեն Դ. Սարաֆյանը ողջունեց մասնակիցներին և բարձր գնահատեց նրանց ակտիվությունը և ուշադրությունը գրականության և պոեզիայի նկատմամբ:

Մասնակիցներին ողջունեցին նաև Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Դեմիրճյանը և թանգարանի ֆոնդապահ Սեյրանուհի Գեղամյանը:

Մրցույթին մասնակցեց ԲՊՀ 28 ուսանող։ Բոլորը գրադարանի կողմից արժանացան շնորհակալագրերի՝ ակտիվ մասնակցության համար։ Մասնակիցները ներկայացրեցին ինչպես հայ և ռուս հեղինակների ստեղծագործությունները, այնպես էլ սեփական բանաստեղծությունները:

Ելույթները գնահատեցին ժյուրիի անդամները՝

Վարդանյան Անահիտ Գագիկի – բ.գ.թ., դոցենտ, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռուսաց լեզվի ամբիոնի վարիչի ժ/պ,

Սաֆարյան Լիանա Ապրեսի – բ.գ.թ., դոցենտ, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի համաշխարհային գրականության և քաղաքակրթությունների ամբիոնի վարիչի ժ/պ,

Աննա Գալստյան – բանաստեղծուհի, լեզվաբան (Honorary Membership of the International Society of Poets of 2002-2003, International Poet of Merit Award),

Արամ Գյուրջյան – հեղինակ, կատարող, դերասան /Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոն/,

Մարինա Զագրեբելնայա – թատրոնի ռեժիսոր, մանկավարժ, բանաստեղծուհի, դերասանուհի:

Ժյուրիի անդամները շնորհակալություն հայտնեցին մասնակիցներին հետաքրքիր ելույթների, պոեզիայի նկատմամբ դրսևորած սիրո համար:

Լավագույն պատվավոր հորիզոնականները զբաղեցրեցին՝

1․ Ղարագյոզյան Անահիտ /Владимир Листомиров. «Я читал много книг.. »/
2․ Բարսեղյան Հասմիկ /Ֆելիքս Պետրոսյան: «Ինձ ծափեր պետք չեն»/
3․ Սարգսյան Աստղիկ /Պարույր Սևակ: «Իսկ եթե չգամ, չկամ»/ 

Նշենք, որ մասնակիցներից մի քանիսը ժյուրիի անդամների կողմից արժանացան հատուկ մրցանակների։

«Խոսենք պոեզիայի լեզվով» ասմունքի մրցույթ ԲՊՀ գիտական գրադարանում