2019-2021թ․թ․ Կոմիտեին առընթեր գործել և քննություններ է կազմակերպել Հռոմի Ասոցիացիայի PLIDA իտալերենի գնահատման և հավաստագրման կենտրոնը։ Բացի այդ, Կոմիտեն կազմակերպել է իտալերենի և իտալական մշակույթի դասընթացներ, որոնք ունեին տարբեր լեզվական և մշակութային ուղղվածություններ և տևողություններ։
2023թ․ տեղի ունեցավ Կոմիտեի նոր նախագահի՝ Լուսինե Քարամյանի ընտրությունը, այնուհետև Հայաստանի Եվրոպական համալսարանում՝ գրասենյակի բացման շնորհանդեսը, որտեղ 2025 թ․ վերականգնվեց նաև PLIDA իտալերենի գնահատման և հավաստագրման կենտրոնի գործունեությունը։
2025 թ․ հուլիսի 5-ին «Դանթե Ալիգիերի» ասոցիացիայի երևանյան կոմիտեն ԲՊՀ ղեկավարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերել վերաբացելու ի սկզբանե գործած նստավայրը՝ որպես երկրորդ նստավայր (կրկին համալսարանի իտալերենի 1409 լսարանում)։
2025 թ․ հոկտեմբերի 16-ին, ԲՊՀ-ում տեղի կունենա «Դանթե Ալիգիերի» ասոցիացիայի երևանյան կոմիտեի գրասենյակի բացման պաշտոնական արարողությունը։