Ս.թ. հոկտեմբերի 13-ին ԲՊՀ նիստերի դահլիճում Արևելյան լեզուների ամբիոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Չինաստան. կրթաթոշակներ, կրթություն, կյանք» խորագրով տեղեկատվական հանդիպում։ Հանդիպման ընթացքում ԲՊՀ ՀՀՍ ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Վալյա Հարությունյանը և ԼՄ ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Աիդա Կարապետյանը կիսվեցին իրենց Չինաստան կատարած այցից ստացած տպավորություններով։

Ուսանողները խոսեցին Չինաստանի կյանքի, չինացիների բարքերի և ավանդույթների մասին, ներկայացրին չինական կրթական համակարգի առանձնահատկությունները։ Տեղեկատվական հանդիպման ընթացքում Արևելյան լեզուների ամբիոնի դոցենտ Լիլիթ Հակոբյանը հանգամանալից ներկայացրեց Պեկինի լեզվի և մշակույթի համալսարանի կրթաթոշակային ծրագրերը և դրանց դիմելու ընթացակարգերը, այնուհետև ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Գրիցենկոն խոսեց ՉԺՀ Կրթության նախարարության Լեզվի կրթության և համագործակցության կենտրոնի կրթաթոշակային ծրագրերին դիմելու ընթացակարգի մասին՝ մատնանշելով կարևոր դրույթները։ Հանդիպմանը ներկա էին Արևելյան լեզուների դասախոսներ և չինարեն ուսումնասիրող ուսանողներ:

«Չինաստան. կրթաթոշակներ, կրթություն, կյանք» խորագրով տեղեկատվական հանդիպում ԲՊՀ-ում