ՅՈՒՆԵՍԿՕ-ի քաղաքագիտության և փիլիսոփայության ամբիոն

ԲՊՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի քաղաքագիտության և փիլիսոփայության ամբիոնը գործում է 2001թ. սեպտեմբերի 1-ից, հիմնադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ:

Ամբիոնը տրամադրում է բակալավրական կրթություն «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ, մագիստրոսական կրթություն երեք քաղաքագիտական մասնագիտություններով`«Միջազգային հարաբերություններ», «Եվրոպագիտություն» և «Քաղաքագիտություն», ասպիրանտական կրթություն ԻԳ.00.02. «Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ» և ԻԳ.00.04. «Միջազգային հարաբերություններ» թվանիշներով:

2014 թվականից հրատարակվում է «Հայկական քաղաքագիտական հանդեսը»: Հանդեսի խմբագրակազմում և հեղինակների մեջ զգալի թիվ են կազմում ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի անդամները, ինչպես նաև օտարերկրյա մասնագետները:

Ամբիոնում դասավանդում և հետազոտական աշխատանքով են զբաղվում քաղաքագիտության և փիլիսոփայության ոլորտի փորձառու մասնագետներ (գիտությունների դոկտորներ և թեկնածուներ), օտարերկրյա համալսարաններից հրավիրված դասախոսներ: Ամբիոնում օգտագործվող կրթական ծրագրերը լիովին համադրելի են արևմտյան բարձրակարգ կրթություն ապահովող համալսարանների ծրագրերի հետ: Ուստի, մեր ուսանողները որևէ դժվարություն չեն ունենում փոխանակման ծրագրերով այդ համալսարաններում ուսում ստանալիս:

«Եվրոպական ինտեգրումը և ԵՄ արժեքները. մարդու իրավունքներ, ժողովրդավարություն և իրավունքի գերակայություն» Ժան Մոնե մոդուլ 2016 - 2019

Ամբիոնի նպատակը՝

▪ Ապահովել բարձրակարգ կրթություն եռաստիճան ուսուցման մակարդակում,
▪ Կազմակերպել և խթանել ամբիոնի ինչպես պրոֆեսորադասախոսական կազմի, այնպես էլ հայցորդների և ասպիրանտների ակտիվ գիտահետազոտական աշխատանքը,
▪ Առաջին երկու նպատակների արդյունավետ իրականացման համար զարգացնել կապերը օտարերկրյա լավագույն համալսարանների հետ, ապահովել երիտասարդ մասնագետների շարժունակությունը։

Ամբիոնի առաքելությունը՝

▪ Նպաստել ՀՀ-ում կրթական համակարգի արմատական բարեփոխումների գործընթացին՝ քաղաքագիտության ոլորտում մշակելով և կիրառելով մրցունակ, միջազգային չափանիշներին համապատասխանող կրթական ծրագրեր,
▪ Իրականացնել ժամանակակից քաղաքագիտական հիմնախնդիրների լուծմանը նվիրված բարձրակարգ գիտական հետազոտություններ՝ ապահովելով միջազգային ճանաչում ունեցող գիտական և գիտակրթական հաստատությունների արդյունքների հետ համադրելիությունը։

Ամբիոնի գործառույթը՝

▪ Ձևավորել քաղաքագիտական գիտակրթական համալիր, որի առաջարկած եռաստիճան ուսուցման կրթական ծրագրերը և գիտական գործունության արդյունքը համադրելի կլինեն  եվրոպական և ամերիկյան լավագույն համալսարանների կրթական ծրագրերի և գիտական արդյունքի հետ:

Կարդալ ավելին
Փակել

Պրոֆեսորադասախոսական անձնակազմ

  1. Թորոսյան Տիգրան Սուրիկի - քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
  2. Պողոսյան Լուսինե Վալերիի - ավագ դասախոս
  3. Մանուկյան Վիոլետտա Սերգեյի - քաղաքական գիտությունների թեկնածու, ավագ դասախոս
  4. Տեր-Վարդանով Էդգար Ռոբերտի - փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ
  5. Պետրոսյան Մարգարիտ Աշոտի - քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
  6. Պետրոսյան Արմեն Համլետի - պատմական գիտությունների թեկնածու, ավագ դասախոս
  7. Դավթյան Վահե Սամվելի - քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
  8. Մուրադյան Լիլիթ Արտակի - դասախոս
  9. Արշակյան Գրիգոր Միխայելի - քաղաքական գիտությունների դոկտոր, դոցենտ
  10. Գալստյան Ամալյա Ռոմենի - տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ
  11. Հարությունյան Արմեն Ռուբիկի- քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
  12. Եսայան Արփինե Դավիթի - դասախոս
  13. Մուղնեցյան Տիգրան Արմանի - քաղաքական գիտությունների թեկնածու, ավագ դասախոս
  14. Մադոյան Հակոբ Սամվելի - փիլիսոփայական գիտությունների թեկնածու, ավագ դասախոս
  15. Ռամազյան Հռիփսիմե Արկադիի - փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ
  16. Մոսինյան Դավիթ Ռոմիկի - փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ
  17. Գրիգորյան Լուսինե Գագիկի - դասախոս
  18. Ղուկասյան Գայանե Բաբկենի - կենսաբանական գիտությունների թեկնածու, ավագ դասախոս
  19. Ասլանյան Վարդան Սամվելի - փիլիսոփայական գիտությունների թեկնածու, ավագ դասախոս
  20. Միքայելյան Մերի Արարատի - փիլիսոփայական գիտությունների թեկնածու, ավագ դասախոս
  21. Մոսինյան Տաթևիկ Գագիկի - դասախոս