Անգլերենի հաղորդակցության ամբիոն

Անգլերենի հաղորդակցության ամբիոնի ռազմավարական նպատակներն ու խնդիրները հիմնվում են ԲՊՀ ռազմավարության վրա: Ամբիոնի գործունեությունը միտված է նպաստելու ԲՊՀ-ի տեսլականի, ուսումնամեթոդական և  գիտահետազոտական նպատակների արդյունավետ իրականացմանը:

Անգլերենի հաղորդակցության ամբիոնի ռազմավարական նպատակներն ու խնդիրները հիմնվում են ԲՊՀ ռազմավարության վրա: Ամբիոնի գործունեությունը միտված է նպաստելու ԲՊՀ-ի տեսլականի, ուսումնամեթոդական և  գիտահետազոտական նպատակների արդյունավետ իրականացմանը:

Ամբիոնի նպատակն է նպաստել ուսանողների անգլերենի իմացության մակարդակի բարձրացմանը՝ զարգացնելով նրանց հաղորդակցական հմտությունները (ունկնդրում, ընթերցանություն, բանավոր և գրավոր խոսք), մասնագիտական/ոլորտային անգլերենի բառապաշարը, ինչպես նաև խթանելով փոխանցելի հմտությունների և կարողունակությունների ձևավորումը՝ վերլուծական, քննական և ստեղծագործական մտածողություն, հետազոտական կարողություն, թիմային աշխատանք, հաղորդակցություն և այլն:   

Ամբիոնի առաքելությունն է ԲՊՀ այլ ամբիոնների հետ համագործակցությամբ պատրստել միջմշակութային հաղորդակցության, քաղաքագիտության, զբոսաշրջության, սերվիսի, հանրային հաղորդակցության և լրագրության ոլորտի բարձրորակ մասնագետներ, որոնք ունեն օտար լեզուների բարձր իմացությունը և աշխատաշուկայում մրցունակ լինելու համար անհրաժեշտ այլ մասնագիտական և փոխանցելի հմտություններ և կարողունակություններ:

Ամբիոնի տեսլականն է՝

  • Ստեղծել գիտամանկավարժական գործունեության համար նպաստավոր միջավայր ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի ակտիվ ներգրավմամբ,
  • Դառնալ անգլերենի դասավանդման և հետազոտության առաջատար ամբիոններից ՀՀ-ում՝ խթանելով նորագույն մեթոդների կիրառումը և նորարարական հետազոտությունների իրականացումը:
  • Ստեղծել և զարգացնել ներբուհական, միջբուհական և միջազգային համագործակցության հնարավորությունները դասավանդման և հետազոտության ոլորտում
  • Մշակել աշխատաշուկային միտված բակալավրական և մագիստրոսական նոր կրթական ծրագրեր՝ պատրաստելու որակյալ և մրցունակ մասնագետներ, որոնք իրենց ներդրումը կունենան գիտելիքահենք տնտեսության զարգացման գործում:
Կարդալ ավելին
Փակել

Անգլերենի հաղորդակցության ամբիոնը դասընթացներ է տրամադրում ԲՊՀ-ի բակալավրական և մագիստրոսական կրթական ծրագրերում (առկա և հեռակա համակարգում)՝

  • 023201.02.6 Միջմշակութային հաղորդակցություն (անգլերեն) (բակալավրիատ)
  • 023201.02.6 Միջմշակութային հաղորդակցություն (ռուսերեն) (բակալավրիատ)
  • 023201.02.7 Միջմշակութային հաղորդակցություն (ռուսերեն)
  • 031201.01.6 Քաղաքագիտություն (բակալավրիատ)
  • 031201.01.7 Քաղաքագիտություն (մագիստրատուրա)
  • 031801.01.7 Միջազգային հարաբերություններ (մագիստրատուրա)
  • 031803.01.7 Եվրոպագիտություն (մագիստրատուրա)
  • 101501.01.6 Զբոսաշրջություն (բակալավրիատ)
  • 101501.01.7 Զբոսաշրջություն (մագիստրատուրա)
  • 101801.01.6 Սերվիս/անգլերեն  (բակալավրիատ)
  • 041301.11.7 Հյուրընկալության կառավարում (մագիստրատուրա)
  • 031804.01.6 Հասարակայնության հետ կապեր (բակալավրիատ)
  • 031804.00.7 Հասարակայնության հետ կապեր (մագիստրատուրա)
  • 032101.00.6 Լրագրություն (բակալավրիատ)
  • 032101.01.7 Լրագրություն (մագիստրատուրա)

Ամբիոնի գործառույթները՝

  • Իրականացնել ուսումնագիտական և գիտահետազոտական գործունեություն
  • Մասնակցել մասնագիտությունների կրթական ծրագրերի (ՄԿԾ), չափորոշիչների, ուսումնական պլանների մշակման գործընթացին:
  • Մասնակցել միջազգային, հանրապետական գիտաժողովներին և կլոր սեղաններին:
  • Տրամադրել մասնագիտական եզրակացություններ, խորհրդատվություններ, կարծիքներ՝ ատենախոսությունների, ուսումնամեթոդական ձեռնարկների, հոդվածների և գիտամեթոդական այլ աշխատանքների վերաբերյալ:
  • Ապահովել ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական շարունակական զարգացման և վերապատրաստման գործընթացները:
  • Ստեղծել ուսումնական և ուսումնամեթոդական գրականություն, հրատարակության պատրաստել ժողովածուներ, ուսումնամեթոդական ձեռնարկներ և դասագրքեր:

Ամբիոնի ՊԴ կազմի կողմից իրականացվող գիտահետազոտական աշխատանքների հիմնական գիտական ուղղություններն են՝

  • Ընդհանուր լեզվաբանություն
  • Ճանաչողական լեզվաբանություն
  • Օտար և մայրենի լեզուների զուգադրական տիպաբանություն
  • Խոսույթի տեսություն
  • Թարգմանության տեսություն
  • Միջմշակութային հաղորդակցություն
  • Գործաբանություն

Ամբիոնի կազմը

Հիմնական դասախոսներ՝

  • Բադալյան Լիլիթ Ասատուրի, բ.գ.թ., դոցենտ
  • Հակոբյան Նազելի Ռոբերտի, բ.գ.թ., դոցենտ
  • Ալավերդյան Անահիտ Սլավիկի, բ.գ.թ., դոցենտ
  • Գյուրջայանց Սեդա Միխայիլի, բ.գ.թ., դոցենտ
  • Հարությունյան Նելլի Էդուարդի, բ.գ.թ., դոցենտ
  • Աղաբեկյան Կարինե Գրավիկի, բ.գ.թ., դոցենտ
  • Մոռլյան Մարինա Նազարի, ավագ դասախոս
  • Հարությունյան Ռոբերտ Սուրենի, ավագ դասախոս
  • Քոչարյան Արթուր Քոչարի, դասախոս
  • Բաթոյան Վերոնիկա Համաբարձումի, դասախոս
  • Ավակիմովա Ելենա Վլադիմիրի, դասախոս
  • Աբգարյան Լուսինե Վարազդատի, դասախոս

Պայմանագրային ՝

  • Գասպարյան Աննա Գասպարի, բ.գ.թ., դոցենտ
  • Մակարյան Անահիտ Գագիկի, բ.գ.թ., ավագ դասախոս
  • Նիկողոսյան Նարինե Վաչագանի, բ.գ.թ., ավ. դաս
  • Մարիամ Ադամյան Արթուրի, բ.գ.թ., դասախոս
  • Հակոբյան Նարե Կայծերի,  բ.գ.թ., դասախոս
  • Խորոտյան Հռիփսիմե Շատինովի, ավագ դասախոս
  • Մնացականյան Նինա Հակոբի, ավագ դասախոս
  • Մարտիրոսյան Ստելլա Յուրիկի, ավագ դասախոս
  • Գևորգյան Սոնա Հրանտի, ավագ դասախոս
  • Բդեյան Գայանե Ֆրեդիկի, ավագ դասախոս
  • Սարգսյան Նաիրա Վիլիկի, դասախոս
  • Վեզիրյան Ադելինա Անդրանիկի, դասախոս
  • Ավետյան Սեդա Արմենի, դասախոս
  • Զաքևոսյան Օֆելյա Արմենի, դասախոս
  • Ստեփանյան Նաիրա Գրիգորի, դասախոս
  • Քոչարյան Մարիա Արթուրի, դասախոս
  • Ղուկասյան Աննա Աշոտի, դասախոս

Արտաքին համատեղություն՝

  • Մանուկյան Տաթևիկ Գուրգենի, բ,գ,թ,, դասախոս
  • Բադալյան Մարինա Վարդանի, դասախոս
  • Խարբերտյան Սոնա Արմենի, դասախոս
  • Այունց Սիրուշ Յուրիի, դասախոս
  • Հակոբյան Էդգար Մերուժանի, դասախոս
  • Զաքարյան Նատալյա Բորիսի, դասախոս