(+374 60) 830 111/ (2-53)
Էլ. փոստ`
labadalyan@bryusov.am
Լիլիթ Ասատուրի Բադալյան
Անգլերենի հաղորդակցության ամբիոնի վարիչ

Լ. Բադալյանը 1997թ.-ին գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների պետական ինստիտուտի Ռոմանագերմանական լեզուների ֆակուլտետը՝ ստանալով անգլերեն լեզվի ուսուցչի և գործնական հոգեբանի որակավորում:

Նույն տարում աշխատանքի է անցել Երևանի Բրյուսովի անվ. օտար լեզուների պետական ինստիտուտում` որպես լաբորանտ Անգլերենի տեսության ամբիոնում: 1999 թ.-ից աշխատել է որպես Անգլերենի տեսության ամբիոնի պայմանագրային դասախոս, 2007թ-ից` հաստիքային դասախոս, 2010թ-ից` ավագ դասախոս, 2013թ-ից` դոցենտ, 2019թ-ի սեպտեմբերից` Լեզվաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի դոցենտ:

2019թ-ի դեկտեմբերին ընտրվել է Լեզվաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի վարիչ:

2008թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Անգլերենի «ավերման» բայերի բառակազմական հնարավորությունները` հայերենի զուգադրությամբ» թեմայով Ժ.02.07 Գերմանական լեզուներ և Ժ.02.03 Համեմատական և տիպաբանական լեզվաբանություն մասնագիտություններով (գիտական ղեկավար՝ բ.գ.դ.,պրոֆեսոր Կ.Շ.Աբրահամյան): 2013թ-ին ստացել է դոցենտի կոչում:

2008-2019թթ. ղեկավարել է ուսումնամեթոդական խումբը, որը ուսումնամեթոդական փաթեթներ, ծրագրեր, ուսումնական նյութեր և թեստեր է մշակում «Անգլերեն և քաղաքագիտություն» ու «Անգլերեն և միջազգային լրագրություն» բաժինների 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսերի համար, ինչպես նաև մագիստրատուրայի Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն, Եվրոպագիտություն, Տուրիզմի բաժինների 1-ին և 2-րդ կուրսերի համար:

2016թ-ին Տեմպուսի Align ծրագրի շրջանակում հանդես է եկել որպես ներքին փորձագետ` ԵՊԼՀ-ի ներկայացրած երկու մագիստրոսական ծրագրերի վավերականացման գործընթացում:

2018թ-ից մասնակցում է «Լեզվաբանական (լեզվականմիջմշակութային կրթության նորարարական լաբորատորիայի «Թարգմանաբանություն»/ «Թարգմանչական գործ» մասնագիտությամբ երրորդ աստիճանի բարձրագույն կրթության ծրագրի շրջանակում տվյալ ՄԿԾ-ի մշակման գործընթացին:

2012-2016թթ. համատեղությամբ աշխատել է որպես Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիայի Լեզվաբանության Ֆակուլտետի Ռոմանագերմանական բանասիրության ամբիոնի վարիչի պաշտոնակատար:

2012 -2018 թթ եղել է «Մասթեր Պլյուս» միջազգային ուսումնական կենտրոնում Միչիգանի և Քեմբրիջի համալսարանների համատեղ Examination for the Certificate of Competency in English (ECCE) և Examination for the Certificate of Proficiency in English (ECPE)  միջազգային քննությունների բանավոր բաժնի քննող:

Իր աշխատանքային գործունեության ընթացում դասավանդել է «Ընթերցելու» և «Խոսելու հմտություններ» «Գրավոր խոսք» դասընթացները 3-րդ և 4-րդ կուրսերում, «Բառագիտություն» դասընթացը և «Բառապաշարի ուսուցման և զուգադրման հիմունքներ» կամընտրական դասընթացը 3-րդ կուրսում, և «Անգլերենի և հայերենի զուգադրական իմաստաբանություն», «Անգլերենի և հայերենի տիպաբանություն»  դասընթացները` մագիստրատուրայում, մասնագիտական անգլերեն մագիստրատուրայի Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն, Եվրոպագիտություն բաժիններում:

Լ. Բադալյանը մասնակցել է մի շարք ներբուհական և միջազգային գիտաժողովների, ունի տպագրված 15 հոդված, 6 թեզիս և 3 ուսումնամեթոդական ձեռնարկների համահեղինակ է:  Գրախոսել է մի շարք ատենախոսություններ, ղեկավարել բազմաթիվ մագիստրոսական թեզեր, ավարտական և կուրսային աշխատանքներ:

2008 թ-ից եղել է ԵՊԼՀ-ի ամփոփիչ ատեստավորման քննությունների հանձնաժողովի անդամ, 2011-2018 թթ. պարբերաբար հրավիրվել է որպես ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Ռոմանագերմանական ֆակուլտետի ամփոփիչ ատեստավորման  քննությունների հանձնաժողովի նախագահ, 2017-2018ուստարում` Եվրոպական տարածաշրջանային  ակադեմիայի Լեզվաբանության ֆակուլտետի ամփոփիչ ատեստավորման  քննությունների հանձնաժողովի նախագահ:

Լ.Բադալյանը մասնակցել է նաև մի շարք ծրագրերի, սեմինարների և վերապատրաստման դասընթացների:

2014թ.-ի հունվարից մինչև 2017թ.-ի հոկտեմբեր եղել է Տեմպուս Վերիտաս ծրագրի մասնակից, ԵՊԼՀ աշխատանքային խմբի անդամ /համակարգող խորհրդի անդամ/: 2015թ.-ի նոյեմբերին վերոնշյալ ծրագրի շրջանակներում ուսումնական այցով մեկնել է Շվեդիա, Ստոկհոլմի Արքայական Տեխնիկական համալսարան, Անգիա, Բաթ Սպա Համասարան, Իսպանիա, Ժիրոնայի Համալսարան և Գերմանիա, Հայդելբերգի համալսարան: Ծրագրի շրջանակում մասնակցել է «ՀՀ-ում հետբուհական կրթական ծրագրի մշակման և իրականացման ուղեցույց»-ի մշակմանը:

2015թ.-ի նոյեմբերին վերոնշյալ ծրագրի շրջանակներում ուսումնական այցով մեկնել է Շվեդիա, Ստոկհոլմի Արքայական Տեխնիկական համալսարան, Անգիա, Բաթ Սպա Համասարան, Իսպանիա, Ժիրոնայի Համալսարան և Գերմանիա, Հայդելբերգի համալսարան: Ծրագրի շրջանակում մասնակցել է «ՀՀ-ում հետբուհական կրթական ծրագրի մշակման և իրականացման ուղեցույց»-ի մշակմանը:

2019թ. մարտի 11-14-ը և սեպտեմբերի 2-6-ը վերապատրաստում է անցել Էրազմուս+ ՀԳ2 Նորարարությանն ու փորձի փոխանակմանն ուղղված համագործակցություն, կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում «Համալսարան-ձեռնարկատիրություն համագործակցության և ուսանողների ձեռնարկատիրական հմտությունների ամրապնդումը ՍՄԱՐԹ կենտրոնների միջոցով» (ՍՄԱՐԹ) ծրագրի շրջանակներում:

2019թ.-ի հոկտեմբերի 16-17-ը մասնակցել է Բրիտանական խորհրդի կողմից նախաձեռնված` Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում «Բարձրագույն կրթություն, զբաղվածության խթանում» եռամյա ծրագրի մեկնարկի` "The Role of English in Higher Education and the Impact it has on Employability" թեմայով ֆորումին Տաշկենտում:      

2020թ. փետրվարի 12-14-ը մասնակցել է ՈԱԱԿ-ի կողմից կազմակերպված «Բարձրագույն ուսումնական հաստատությունների ինստիտուցիոնալ հավատարմագրման փորձագետների վերապատրաստմանը»: