Տեղեկատվական հանդիպում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում
28.10.2025

Հարգելի՛ ուսանողներ և դասախոսներ,
Հոկտեմբերի 29-ին, ժամը 12:00-ին, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Գրադարանի մասնաշենքի նիստերի դահլիճում կկազմակերպվի տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում կներկայացվեն․

Erasmus+ միջազգային կրեդիտային շարժունության հնարավորությունները՝
• դիմելու կարգը և անհրաժեշտ փաստաթղթերը,
• դիմողների համար նախատեսված հուշումներ և օգտակար խորհուրդներ։

SALTO ռեսուրսային կենտրոնների կողմից առաջարկվող երիտասարդական փոխանակման և ոչ ֆորմալ կրթական ծրագրերը։

Բոլոր հետաքրքրված ուսանողներն ու դասախոսները հրավիրված են մասնակցելու։ Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ուղղել իրենց հարցերը:

Մուտքն ազատ է։