Շարժունություն և ուսումնառության հնարավորություն՝ Վալադոլիդի համալսարանում
26.03.2021
Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում Վ. Բրյուսովի անվան պետական և Իսպանիայի Վալադոլիդի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն և ուսումնառության հնարավորություն ԲՊՀ–ի բակալավրիատի 2-րդ և 3-րդ, մագիստրատուրայի 1-ին կուրսի և ասպիրանտուրայի ուսանողների համար՝ 2021-2022 ուս. տարվա ընթացքում:
 
Ծրագիրը տրամադրում է կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:
Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել Էրազմուս + ազգային գործակալության կայքէջում՝ https://erasmusplus.am/credit-mobility/:
Ծրագրի դիմումները ընդունվում են օնլայն տարբերակով հետևյալ հարթակում՝ https://www5.uva.es/uvamobplus/publico/inicio:
 
Բոլոր մանրամասները (դիմելու կարգ, փաստաթղթղերի ցանկ և այլն) տրամադրված են Վալադոլիդի համալսարանի կայքէջում՝ 
 
Առաջարկվող կրթական ծրագրերը և ոլորտները ներկայացված են այստեղ՝ https://www5.uva.es/uvamobplus/publico/courses:
 
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ԱՊՐԻԼԻ 16, 2021:
 
 Մարտի 29-ին՝ ժամը 15.00, առցանց ձևաչափով տեղի է ունենալու տեղակատվական հանդիպում, որի ժամանակ ներկայացվելու են Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մանրամասները և դիմելու կարգը:
Հադիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել, որից հետո կստանաք հանդիպման ZOOM հղումը՝
 
Հարցերի և տեղեկությունների համար կարող եք դիմել ԲՊՀ-ի Կարիերայի կենտրոն (Կարիերայի կենտրոնի և Շրջանավարտների միավորման մասնաշենք, 5-րդ հարկ, սենյակ 5/1),
հեռախոս՝ 060 830 111 (ներքին 291), էլ. հասցե  annie.hovsepyan@gmail.com: Խնդրում ենք հետևալ Կարիերայի կենտրոնի կողմից տրամադրվող հայտարարություններին և մասնակցել տեղեկատվական հանդիպումներին:
 
Հարգանքով՝
Կարիերայի կենտրոն