Սույնով ցանկանում ենք տեղեկացնել, որ Էրազմուս+ Միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի և Ռումինիայի Հանրապետության Պիտեշտի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն և ուսումնառության հնարավորություն ԵՊԼՀ ուսանողների համար 1 կիսամյակ տևողությամբ՝ 2019-2020 ուս. տարվա ընթացքում, ինչպես նաև դասավանդման հնարավորություն ԵՊԼՀ պրոֆեսորադասախոսական կազմի համար 1 շաբաթ տևողությամբ՝ 2019-2020 ուս. տարվա ընթացքում: Դասավանդման և ուսումնառության ոլորտները ներառում են անգլերեն, իսպաներեն, գերմաներեն և ֆրանսերեն լեզուներ, կրթություն, հասարակական գիտություններ և հոգեբանություն:
Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել Էրազմուս + ազգային գործակալության կայքէջում՝ https://erasmusplus.am/credit-mobility/:
Ծրագրի դիմումները ընդունվում են ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնում թղթային և էլեկտրոնային տարբերակով (Կարիերայի կենտրոնի և Շրջանավարտների միավորման մասնաշենք, 5-րդ հարկ, սենյակ 5/1): Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ՀՈՒՆՎԱՐԻ 20, 2020թ.:
Ստորև ներկացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ուսանողների համար:
- Անձնագրի պատճեն,
2. Ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),
- Մոտիվացիոն նամակ,
- Երաշխավորագիր դասախոսի/գործատուի կողմից,
- Օտար լեզվի իմացությունը հաստատող հավաստագիր կամ երաշխավորագիր դասախոսի կողմից,
- Տեղեկանք բուհում ուսանելու մասին՝ օրիգինալ և 1 պատճեն,
- Նախորդ կիսամյակների գնահատականները /ՄՈԳ՝ օրիգինալ և 1 պատճեն, մագիստրատուրայի ուսանողների պարագայում նաև բակալավրիատի դիպլոմի պատճենը: