Շարժունություն և դասավանդման հնարավորություն ̀ Լատվիայի Վիդզեմեի կիրառական գիտությունների համալսարանում
10.01.2020
+374 11 300 150
grasenyak@brusov.am, grasenyak1@brusov.am

 

Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի և Լատվիայի Վիդզեմեի կիրառական գիտությունների համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն և դասավանդման հնարավորություն ԵՊԼՀ–ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար՝ 2020թ. մարտի 30-ից ապրիլի 3-ը Լատվիայի Վիդզեմեի կիրառական գիտությունների համալսարանում տեղի ունենալիք Միջազգային շաբաթի շրջանակներում:

Ծրագիրը տրամադրում է կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և Էրազմուս+ Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել Էրազմուս+ ազգային գրասենյակի կայքէջում՝ https://erasmusplus.am/credit-mobility/:

Ծրագրի դիմումները ընդունվում են էլեկտրոնային տարբերակով հետևյալ հղումով՝ http://va.lv/en/contact/application_for_international_te: Ինքնակենսագրականների և դիմումների թղթային տարբերակը պետք է ներկայացնել Կարիերայի կենտրոն (Կարիերայի կենտրոնի և Շրջանավարտների միավորման մասնաշենք, 5-րդ հարկ, սենյակ 5/1): Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ՀՈՒՆՎԱՐԻ 20, 2020թ.:

Հարցերի և հավելյալ տեղեկատվության դեպքում կարող եք դիմել ԵՊԼՀ Կարիերայի կենտրոն՝ Կարիերայի կենտրոնի և Շրջանավարտների միավորման մասնաշենք, 5-րդ հարկ, սենյակ 5/1, հեռախոս +374 11 300111 (ներքին 291), էլ. հասցե annie.hovsepyan@gmail.com:

Կից ներկայացվում է Միջազգային շաբաթի և դասավանդման թեմաների վերաբերյալ տեղեկատվություն: