Սահմանվել են օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների ընդունելության նոր ժամկետներ
08.08.2019
+374 11 300 150
info@brusov.am

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների ընդունելության ժամկետները երկարաձգվել են: ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար սահմանվել են փաստաթղթեր ներկայացնելու և ընդունելության հետևյալ ժամկետները`

ա) անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար՝ մինչև 2019 թվականի օգոստոսի 23-ը ներառյալ,

բ) վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության համար՝ մինչև 2019 թվականի սեպտեմբերի 20-ը ներառյալ,

գ) վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության համար՝ մինչև 2019 թվականի հոկտեմբերի 7-ը ներառյալ,

դ) վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելության համար՝ մինչև 2019 թվականի հոկտեմբերի 11-ը ներառյալ,

ե) վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ընդունելության համար՝ մինչև 2019 թվականի դեկտեմբերի 10-ը ներառյալ։

Օտարերկրյա քաղաքացիները և սփյուռքահայերը կարող են փաստաթղթերը ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (օրերը, ժամերը և հասցեն հղմամբ՝ https://bit.ly/2TaKJOa ) կամ Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան (հասցե՝ Թումանյան 42, հեռ․՝ 011 300 111)։

Հարցերի դեպքում զանգահարել ԵՊԼՀ արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչություն՝ 011 300 111 (220, 207) հեռախոսահամարով կամ այցելել Թումանյան 42, 1-ին մասնաշենք, 405 կամ 410 սենյակ։