Հարգելի՛ ուսանողներ,
Ձեզ ենք ներկայացնում մասնագիտական հեռավար ուսուցման համար դիմումների հայտը`Ֆրանկոֆոն համալսարանական գործակալության (AUF) և Ֆրանսիական միջազգային ռադիո-Ռումինիայի հետ համատեքստում (RFI):
AUF-ը և RFI România-ն միավորել են ուժերը՝ կազմակերպելու հեռավար ուսուցման 15 պրակտիկա ֆրանսախոս ուսանողների համար, որոնք սովորում են Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում AUF-ի անդամ հաստատություններում՝ բացառությամբ Ռումինիայի։
Ուսանողները կարող են անցնել լրագրության, հաղորդակցության, թարգմանության կամ օտար լեզուների դասընթացներ և ունենալ ֆրանսերենի գերազանց մակարդակ: Դասընթացները տևելու են 4 ամիս՝ 2020-ի մայիսից մինչև սեպտեմբեր։ Բոլոր դասընթացներն անցկացվելու են հեռավար կարգով:
15 ընտրված թեկնածուներ 4 ամիս շարունակ կստանան 60 եվրո նպաստ։
Ընտրության կարգը․
Թեկնածուների տվյալները կվերլուծվեն, և մասնակիցները կընտրվեն մինչև 2020թ․ մայիսի 17-ը։
Թեկնածուները պետք է լրացնեն օնլայն հայտադիմում։
Դիմումին անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը.
- Ուսանողական քարտի պատճենը, որն ուժի մեջ է մտնում 2019 - 2020 թվականների համար կամ ուսանողի կարգավիճակի այլ ապացույց,
- Նորացված ուսումնական պլան
- Թարգմանության թեստ
և այլն։
Ոչ ռումինախոս թեկնածուները պետք է ընտրեն համապատասխան հոդված ազգային մամուլից (առողջություն, տնտեսություն, մշակույթ, հասարակություն) ֆրանսերեն թարգմանությամբ։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը կարճ է ՝ 2020 թվականի մայիսի 12-ը:
Մանրամասներին տեղեկանալու համար խնդրում ենք այցելել հետևյալ հղմամբ՝ https://www.auf.org/nouvelles/appels-a-candidatures/stages-de-traduction-langue-nationale-francais-distance-en-partenariat-avec-la-rfi-romania/ /այստեղ/
Հավելյալ տեղեկատվություններ ստանալու համար կարող եք դիմել ԲՊՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչություն` I մասնաշենք, 405 կամ 410 սենյակներ, հեռախոս՝ +374 11 300111 (ներքին 220, 219), էլ. հասցե՝ intrel@brusov.am, intrelbrusov@gmail.com: