Ուշադրությու՜ն
Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրերին մասնակցած ուսանողներին:
Ունե՞ս ստեղծագործ միտք, հնարամի՞տ ես և սիրու՞մ ես հետաքրքիր պատմություններ պատմել: Այդ դեպքում այս հայտարարությունը հենց քեզ համար է, քանի որ ԵՊԼՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչությունը հայտարարում է մրցույթ՝ «Իմ Էրազմուս+ պատմությունը» թեմայով:
Մրցույթին կարող են մասնակցել Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրերին մասնակցած ուսանողները: Իսկ պատմությունները պետք է համապատասխանեն հետևալ չափորոշիչներին՝
- Գրված լինեն մինչև 300 բառի սահմանում:
- ԵՊԼՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչություն ներկայացվեն մինչև 2020թ. փետրվարի 21-ը ներառյալ:
- Եվ իհարկե, լինեն զվարճալի, հետաքրքիր և զարմանալի:
Լավագույն պատմությունները կտպագրվեն ԵՊԼՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության կողմից հրատարակվող ամփոփիչ ամսաթերթում, կհրապարակվեն ԵՊԼՀ-ի կայքում և սոցիալական ցանցում և ամենակարևորը՝ կստանաս «ԵՊԼՀ-ի դեսպան» տիտղոսը և համապատասխան վկայականը:
Կիսվի՛ր քո պատմությամբ, խրախուսի՛ր մասնակցությունը Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրերին և հենց դու կդառնաս «ԵՊԼՀ-ի դեսպան»-ը:
Սպասում ենք ձեր ստեղծագործ և հնարամիտ մտքերին: Պատմությունները կարող եք ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին. intrelbrusov@gmail.com