Միջազգային ուսանողական շաբաթ Բելգրադում
14.02.2020
+374 11 300 150
grasenyak@brusov.am, grasenyak1@brusov.am

«Միջազգային ուսանողական շաբաթը Բելգրադում 2020» նախաձեռնությունը հուլիսի 13-ից 21-ը կազմակերպում է միջազգային ուսանողական շաբաթ՝ «Շարունակիր առաջ գնալ,շարունակիր աճել» կարգախոսով:

Միջոցառումը ներառելու է 10 աշխատաժողովներ՝ հետաքրքիր և բազմազան օրակարգերով,որոնք ներառում են սպորտային, երաժշտական, պարային, հոգեբանական խաղեր և քննարկումներ: Բելգրադի միջազգային շաբաթը նախատեսված է ինչպես այս պահին սովորող, այնպես էլ հետբուհական կրթության փուլում գտնվող ուսանողների համար:

Դիմում-հայտերի վերջնաժամկետն է՝ 2020թ. փետրվարի 29-ը ներառյալ: Արտագնա ուսանողների համար մասնակցության վճարը կազմում է 150 եվրո:
Առավել մանրամասն տեղեկությունների համար այցելեք՝  https://iswib.org/ :