Միջազգային ամառային դպրոց Տարտուի համալսարանում
14.02.2020

Տարտուի համալսարանի միջազգային հարաբերությունների վարչությունը 2020թ. հունիսի 29-ից հնարավորություն է ընձեռում ուսանողներին ուսանելու տարածաշրջանի ամենահին և լավագույն ավանդույթներն ունեցող համալսարաններից մեկում՝ Էստոնիայի Տարտուի համալսարանում: Առաջարկը վերաբերում է ինչպես համալսարանի ուսանողներին, այնպես էլ արդեն կայացած մասնագետների և փորձագետների՝ անկախ կրթական հիմքից:

Ուսանողներին է ներկայացվում մոտ 10 կրթական ծրագրեր՝ տարբեր մասնագիտական ուղղվածություններով, որոնք հասանելի են թե անգլերեն, թե էստոներեն լեզուներով:

Կրթական ծրագրերի մանրամասներին և ժամկետներին ծանոթանալու համար խնդրում ենք այցելել հետևյալ հղմամբ. https://www.ut.ee/en/studies/international-summer-university-0