Մեկնարկում է «ԹՎԱՅԻՆ ՄԵԴԻԱ» ԱՌՑԱՆՑ ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ 3-րդ փուլը
14.10.2025

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը մեկնարկում է «ԹՎԱՅԻՆ ՄԵԴԻԱ» ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇԱՐՔԻ 3-րդ փուլը՝ հասանելի ոչ միայն ԲՊՀ ուսանողների և աշխատակիցների, այլև բոլոր հետաքրքրվողների համար:

«Թվային մեդիա» առցանց դասընթացների շարքը հնարավորություն կտա ձեռք բերել գործնական և տեսական հմտություններ հետևյալ ուղղություններով`

  • Ժամանակակից պատումը մեդիայում (Storytelling)
  • Վիդեոպատում
  • Լուսանկարչություն
  • Բովանդակության ստեղծման թվային գործիքներ:

Սովորե՛ք պատմել պատմություններ Ձեր նախագծերի և գաղափարների մասին: Ոգեշնչե՛ք և հետաքրքրե՛ք Ձեր լսարանին:

Ո՞ւմ համար են նախատեսված դասընթացները.

  • Հասարակայնության հետ կապերի մասնագետների,
  • Սոցցանցերի կառավարման՝ smm մասնագետների,
  • Մուլտիմեդիա բովանդակություն ստեղծողների համար,
  • Լուսանկարչությամբ, վիդեոպատումով և մուլտիմեդիա գործիքներով հետաքրքրվողների համար:

Այս փուլում դասընթացներին մասնակցությունն ԱՆՎՃԱՐ է:

Հաջողությամբ ավարտողները կստանան մասնակցության վկայական:

Ուսուցման լեզուն՝ հայերեն:

Ուսուցման ձևը՝ առցանց:

Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը՝ 2 շաբաթ:

Տեղերը սահմանափակ են: Շտապեք գրանցվել հետևյալ հղումով` https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfACq8byQZwf4iUwhsu7G5AnXWhprrJkw9sqDiADJuRcDvMuA/viewform?usp=header

«Թվային մեդիա» առցանց դասընթացներն իրականացվում են Եվրամիության ֆինանսավորմամբ Էրազմուս+ «Առցանց կրթության որակի բարելավում Մոլդովայի և Հայաստանի բուհերում» («ՄԵԴԻԱ») ծրագրի շրջանակում: