Մեկնարկել է 2025-2026 ուստարվա բակալավրի կրթական ծրագրով ՀԵՌԱԿԱ ուսուցման ընդունելությունը
Սիրելի՛ դիմորդ,
Ս. թ. սեպտեմբերի 5-ից կմեկնարկի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի 2025-2026 ուստարվա ՀԵՌԱԿԱ ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով ընդունելությունը: Դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի 25-ն է՝ մինչև ժամը 18։00։
Հեռակա բակալավրիատի դիմորդները ԳԹԿ անձնական համար ստանալու նպատակով պետք է դիմեն ԲՊՀ ընդունող հանձնաժողով՝ անձնագրով, սոցքարտով և վճարված անդորրագրով (վճարելով հետևյալ ԳԹԿ հաշվեհամարին՝ հ/հ 900018003401 յուրաքանչյուր քննության համար 1500 դրամ)։
Հասցե՝ Թումանյան 42, առաջին մասնաշենք, 1306 սենյակ:
Այն դիմորդները, որոնք 2025-2026 ուսումնական տարում արդեն մասնակցել են ընդունելության քննություններին և ունեն 25 թվով սկսվող ԳԹԿ անձնական համար, պետք է մուտք գործեն իրենց էջ արդեն իսկ ունեցած ԳԹԿ անձնական համարով և գրանցվեն:
Ընդունելության կարգը, պահանջվող փաստաթղթերը և պայմանները տես այստեղ:
Ընդունելության տեղերի թիվը՝ ըստ մասնագիտությունների և ուսման վարձաչափերը տես այստեղ:
Հարցերի դեպքում զանգահարել Ընդունող հանձնաժողով հետևյալ հեռախոսահամարով՝ 010 52 20 20 / 290: