Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի (ԲՊՀ) և Զալցբուրգի Պարիս-Լոդրոն համալսարանի միջև կնքված պայմանագրով և համագործակցության շրջանակներում նախատեսվում է մասնագիտական 2-ամսյա պրակտիկայի հնարավորություն ԲՊՀ-ի բակալավրիատի 3-րդ կուրսի և մագիստրատուրայի 1-ին կուրսի գերմաներենը՝ որպես մասնագիտություն ուսումնառող ուսանողների համար՝ 2021-2022 ուս. տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում:
Ծրագրին դիմել ցանկացող ուսանողը պետք է ունենա B2 մակարդակի գերմաներենի իմացություն: Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 2022թ. ապրիլի 10-ը ներառյալ:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:
Փաստաթղթերը ընդունվում են գերմաներեն կամ հայերեն տարբերակով:
Անձնագրի/ID պատճեն, (հայերեն)
Ինքնակենսագրական (CV), (հայերեն կամ գերմաներեն)
Մոտիվացիոն նամակ, (հայերեն և գերմաներեն)
Առաջադիմության թերթիկ /ՄՈԳ, (հայերեն)
Լեզվի իմացությունը հաստատող B 2 մակարդակի վկայական՝ ցանկալի է միջազգայնորեն հաստատված:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԲՊՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչությունում թղթային և էլեկտրոնային տարբերակով (I մասնաշենք, 405 սենյակ, հեռախոս՝ +374 60 830111 (ներքին 220, 207), էլ. հասցե՝
intrelbrusov@gmail.com):
Հարցերի և հավելյալ տեղեկատվության դեպքում կարող եք դիմել ԲՊՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչություն կամ Գերմաներենի ամբիոն: