Հայտարարվում է լավագույն ուսանող ամենամյա մրցանակաբաշխության թեկնածուների առաջադրման մեկնարկը
11.09.2025

Սիրելի՛ ուսանողներ
Մեկնարկել է «Լավագույն ուսանող» ամենամյա մրցույթը։
Մրցույթին կարող են մասնակցել բոլոր այն ուսանողները, որոնք ունեն բարձր առաջադիմություն (3,6 և ավելի բարձր ՄՈԳ) և ակտիվորեն ներգրավված են՝

  1. հետազոտական աշխատանքներում,
  2. ներհամալսարանական կյանքում,
  3. արտահամալսարանական միջոցառումներում (մշակութային, մարզական, արվեստի և այլ ոլորտներ):

Հավակնորդները մինչև ս.թ. հոկտեմբերի 14-ը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Ընդհանուր բաժին են ներկայացնում դիմում և հետևյալ փաստաթղթերը:

  1. մասնակցության հայտ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի N 1005-Ն որոշման N 3 հավելվածի,
  2. քաղվածք ՄՈԳ-ի մասին,
  3. քաղվածք ֆակուլտետի խորհրդի նիստի արձանագրությունից,
  4. առաջադիմության թերթիկ,
  5. բնութագիր
  6. դեկանի և պրոռեկտորի ստորագրությամբ հրապարակումների ցուցակ կամ ստեղծագործական, մարզական մրցույթներին, օլիմպիադաներին մասնակցելու մասին փաստաթղթեր: